Լրահոս
Օրվա լրահոսը

Նվեր՝ Մեղրիին

Հունվար 19,2011 00:00

«ԱրմենՏել» ընկերությունը Մեղրիի քաղաքապետարանին անհատույց երկհարկանի շինություն եւ հարակից տարածք է տրամադրել: Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հետագայում շենքը կծառայի որպես մարզահամալիր՝ լողավազանով եւ մարզադահլիճներով: Շինության ընդհանուր մակերեսը 1409 քմ է, իսկ հարակից տարածքը՝ 463 քմ:

«Մեղրիի քաղաքապետարանի եւ բնակչության անունից հայտնում ենք մեր շնորհակալությունը «ԱրմենՏել» ընկերությանը՝ սրտացավ վերաբերմունք ցուցաբերելու համար: Մարզահամալիրը կնպաստի քաղաքի բարեկարգմանը եւ մարզական մշակույթի զարգացմանը»,- նշել է Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը:

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն էլ նշել է, որ իրենք սոցիալական ծրագրերով աջակցում են Հայաստանի ապագայի կերտմանը: «Հուսով եմ, որ մարզահամալիրի կառուցումը կնպաստի երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը եւ մարզական ոգու զարգացմանը»,- ասել է Իգոր Կլիմկոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել