Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի մահվան գործով

Հունվար 19,2011 00:00

Վանաձորի Հելսինկյան գրասենյակի տեղեկացմամբ՝ 2011 թ. հունվարի 19-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Չարենցավանի թիվ 5 դպրոցում վիճաբանության արդյունքում մահացած 10-ամյա Դերենիկ Գասպարյանի քրեական գործի վարույթը կարճելու մասին քննությունը:

Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը պահանջել է վերացնել քրեական գործը կարճելու մասին որոշումը, գործն ուղարկել նախաքննության եւ Կոտայքի մարզի դատախազությանը պարտավորեցնել համապատասխան որոշում կայացնել բողոքարկված որոշման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Դերենիկ Գասպարյանի մահվան հետ կապված քրեական գործը հարուցվել է 46 օր ուշացումով եւ ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ՝ «մինչեւ մահը հասցված թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասի հատկանիշներով»:

Պատահարը տեղի է ունեցել դպրոցում՝ քննության ժամանակ, եւ տղային համադասարանցիների կողմից ծեծի ենթարկելու պահին դպրոցի ադմինիստրացիան միջոցներ չի ձեռնարկել ծեծկռտուքը կանխելու ուղղությամբ, ինչը Դերենիկ Գասպարյանի մահվան պատճառ է դարձել:

2010 թ. hունիսի 5-ին 4-րդ դասարանի աշակերտ Դերենիկ Գասպարյանի ծնողները որդուն տարել են դպրոց՝ մաթեմատիկայի քննությանը մասնակցելու համար եւ երեխային հանձնել դասղեկ Սուսաննա Կակոյանի եւ մաթեմատիկայի ուսուցչուհի Էլմիրա Կարապետյանի հսկողությանը, սակայն դպրոցում երեխաների համար պատասխանատու՝ վերը նշված ուսուցչուհիները, զբաղված լինելով ոչ պայմանագրային աշխատանքով, երեխաներին թողել են առանց հսկողության, որի հետեւանքով Դերենիկ Գասպարյանը մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել