Լրահոս
Օրվա լրահոսը

Որսը չի վերահսկվում

Հունվար 19,2011 00:00

«Հայաստանում որսի շրջանը շարունակվում է, իսկ մեր երկրի պայմաններում որսի նկատմամբ վերահսկողությունը գործնականորեն հնարավոր չէ»,- երեկ, ըստ News.am-ի, նման կարծիք է հայտնել Թռչունների պահպանման հայկական հ/կ-ի նախագահ, Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը: Նրա խոսքով, որսորդների եւ ձկնորսների միությունում գրանցված որսորդների թիվը հասնում է 25 հազարի, որոնց պետք է ավելացնել եւս 5 հազար, որոնք գրանցված են «Զինվորական որսորդների միությունում». «Անհասկանալի է, թե ինչպես կարող են բնապահպանական պետական տեսչության 200 տեսուչներ վերահսկել նման թվով որսորդների: Անվերահսկելի որսը հանգեցրել է նրան, որ Հայաստանում դադարել են ձմեռել շատ թռչնատեսակներ»:

Հիշեցնենք, բնապահպանության նախարարի հրամանի համաձայն, օրինակ, Օշականի կիրճում թույլատրվում է ջրլող կենդանիների որսը, բայց մեկ որսի ընթացքում 5-ից ոչ ավելի թռչուն որսալ, ինչը դժվար է վերահսկվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել