Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՄԲ ՄԻ ԶԲԱՂՎԵՔ

Հունվար 19,2011 00:00

Սուր շնչառական վարակների եւ թոքաբորբերի առումով համաճարակային իրավիճակը Հայաստանում համեմատաբար հանգիստ է: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից եւ ավելացնում, որ հանրապետության ողջ տարածքում իրականացվում է սուր շնչառական վարակների օրական մոնիտորինգ: Սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ շտապօգնության կանչերը նույնպես նվազել են, դրանք կազմում են ընդհանուր կանչերի միայն 10%-ը, 60-70%-ի փոխարեն: Նվազել են նաեւ հանրապետության հիվանդանոցներ՝ հոսպիտալացված թոքաբորբերի դեպքերը: Վերակենդանացման բաժանմունքներ հոսպիտալացված 9 թոքաբորբի դեպքերն ունեն առողջացման դրական շարժ:

Նախարարությունը գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու համար խորհուրդ է տալիս խուսափել հիվանդների հետ շփումից, հիվանդանալու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին, ինքնաբուժմամբ չզբաղվել, հագնվել եղանակին համապատասխան, պահպանել հազի, փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկ, հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել