Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄԲԱՅՆԻ ԳՈՐԾԱՐԱ՞Ն ԿՈՒՆԵՆԱՆՔ

Հունվար 19,2011 00:00

Ֆիննական «Սամպո Ռոզենլյու» ընկերությունը հետաքրքրված է հայաստանյան շուկայով եւ մտադրություն ունեն Հայաստանում հիմնել հացահատիկահավաք կոմբայնների հավաքման գործարան: Այդ մասին, ըստ panorama.am-ի, երեկ խոսվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ «Սամպո Ռոզենլյու» ընկերության պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նշվում է, որ ընկերությունն ունի շուրջ 150 տարվա պատմություն, հիմնականում զբաղվում է գյուղտեխնիկայի արտադրությամբ: Ըստ աղբյուրի, նմանատիպ նախագծեր ընկերությունը հաջողությամբ իրականացնում է տարբեր, այդ թվում՝ մի շարք ԱՊՀ երկրներում: Տեղական ներուժի ներգրավմամբ նման փոխշահավետ նախագծի իրագործումը, ըստ ընկերության ներկայացուցիչների, հնարավորություն կտա բավարարել թե’ երկրի ներքին պահանջարկը, թե’ արտահանել տեխնիկան: Ընկերությունը ծրագիրը նախատեսում է իրականացնել գործընկերային սկզբունքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել