Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՏՉՈՏ» ԵՆ ՏԱԼԻՍ-2

Հունվար 19,2011 00:00

Երեկ կառավարությունում շարունակվել են ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր պետական մարմինների 2010թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Իրենց ղեկավարած պետական կառավարման մարմինների գործունեության վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը, Պետական գույքի կառավարման վարչության պետը եւ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը: Պետական կառավարման մարմինների ղեկավարները զեկուցել են հաշվետու տարում կատարված աշխատանքների ու տրված հանձնարարականների կատարողականների մասին: Անդրադառնալով 2010թ. գործունեության հիմնական թերացումներին ու բացթողումներին՝ վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել