Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵՐ ԿՀԵՌԱՐՁԱԿՎԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ

Հունվար 19,2011 00:00

Հունվարի 25-ին Թբիլիսիից սկսելու է եթեր հեռարձակվել «Առաջին կովկասյան տեղեկատվական», իսկ ռուսերեն հապավումով՝ կԼԽ հեռուստաալիքը, որի, ինչպես նաեւ ալիքի էլեկտրոնային կայքի՝ www.pik.tv-ի շնորհանդեսը տեղի է ունենալու նույն օրը Թբիլիսիում տեղակայված «Եվրոպայի տան» շենքում:

«Առաջին կովկասյան տեղեկատվական» անունը կրող հեռուստաալիքը Կովկասի պատմության մեջ եզակի մեդիա-նախագիծ է: Տեղեկատվական, կրթական եւ զվարճալի հաղորդումների ալիքը հեռարձակվելու է ռուսերեն լեզվով, վեցժամյա ռեժիմով՝ Մոսկվայի ժամանակով ժ. 18:00-24:00-ը եւ ընդգրկելու է Հարավային եւ Հյուսիսային Կովկասի, Ուկրաինայի, Բելառուսի, Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի տարածքները:

կԼԽ հեռուստաալիքը եթեր է հեռարձակվելու նաեւ Hot Bird@E13 արբանյակից եւ online ձեւաչափով՝ նաեւ www.pik.tv էլեկտրոնային կայքով:

Հեռուստաալիքի ղեկավարների պնդմամբ, կԼԽ-ը մտադիր չէ քարոզչության դեմ քարոզչության օգնությամբ պայքարելու, բանավեճի մեջ մտնելու այլ ԶԼՄ-ների կամ կառավարությունների հետ եւ գնահատականներ տալու: «Մենք հեռուստաալիքը դիտողներին կապահովենք բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ սեփական կարծիք ձեւավորելու, վեճերից խույս տալու համար: Մենք ուզում ենք լինել այն ալիքը, որը դուք դիտելու եք՝ իմանալու համար, թե ինչ է տեղի ունենում Կովկասում: Նրանց համար, ովքեր կասկածում են, մենք ունենք պարզ պատասխան. նախ՝ դիտեք, հետո՝ դատեք»,- հայտարարել է հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Ռոբերտ Պարսոնսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել