Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

Հունվար 19,2011 00:00

«Հարավային Սուդանի անկախության հանրաքվեն կարող է դրական ազդել ինքնորոշման իրավունքի հետ խնդիրներ ունեցող այլ երկրների պրակտիկայի վրա, մասնավորապես՝ ղարաբաղյան խնդրի լուծման եւ ԼՂՀ միջազգային ճանաչման վրա»,- news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ պատահական չէ նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, թե Սուդանի հանրաքվեն նախադեպ կդառնա ամբողջ աշխարհի համար: Ըստ Էդուարդ Շարմազանովի, նախադեպ կարող է լինել նաեւ Կոսովոյի վերաբերյալ Միջազգային դատարանի որոշումը. «Գործնականում՝ ինքնորոշման իրավունքն աստիճանաբար դառնում է ավելի կիրառվող եւ առաջնահերթային, քան տարածքային ամբողջականությունը: Ուզեն, թե չուզեն մեր արեւելյան հարեւանները, սակայն փաստ է, որ աշխարհը գնում է այդ ուղիով: Ես կարծում եմ, որ այս հանրաքվեն մեկ անգամ եւս ապացուցում է, որ եթե ժողովուրդն ուզում է իրացնել ինքնորոշման իր իրավունքը, ապա դրան այլընտրանք չկա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել