Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԵԿԵԼ Է ՊԱՐԶԵԼՈՒ

Հունվար 19,2011 00:00

\"\"

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է, թե մտահոգիչ է համարում այն փաստը, որ մարտի 1-ի իրադարձությունների պատճառով դեռեւս կան մարդիկ, ովքեր գտնվում են բանտում. «Ես պատրաստվում եմ հանդիպել անազատության մեջ գտնվող այդ անձանց մի մասի հետ, ինչպես նաեւ հանդիպելու եմ նրանց հարազատներին, որպեսզի ծանոթանամ այդ անձանց գործերին»:

Թոմաս Համմարբերգը նաեւ ասել է, թե Երեւանում է՝ պարզելու համար, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված. «Բացի այդ, ես այստեղ քննարկելու եմ մամուլի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ զինված ուժերում տեղի ունեցած բռնությունների հետ կապված տեղեկությունները: Ես չեմ ցանկանում նախապես որեւէ եզրակացություն անել: Այս կարեւոր խնդիրների շուրջ ես պետք է դեռ խոսեմ պատասխանատու անձանց հետ»,- նշել է Համմարբերգը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի իշխանությունների կողմից Եվրոպայի խորհրդի բանաձեւերի կատարման ընթացքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել