Երեկ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի տնօրեն Բորիս Կովալչուկը ներկայացրել է «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի նոր գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին, որը նախկինում գլխավորել է «Վոլգոգրադ էներգո» ԲԲԸ-ն:
News.am-ի տվյալներով՝ «Հայկական էլեկտրացանցեր»-ի նախկին տնօրեն Եվգենի Գլադունչիկի պաշտոնանկության պատճառները թեեւ առայժմ չեն հաղորդվում, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ պատճառը նրա աշխատանքից «ՌԱՕ ԵԷՍ»-ի ղեկավարության դժգոհությունն էր: