Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԶԻ ԳԻՆԸ ԷԼԻ ԿԹԱՆԿԱՆԱ՞

Հունվար 18,2011 00:00

Ապագայում «Գազպրոմը» Հայաստան գազ է առաքելու շուկայական գներով: Այդ մասին, ըստ news.am-ի, հայտարարել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ գերմանական Spiegel-ին տված հարցազրույցում, արձագանքելով այն դիտարկմանը, թե «Գազպրոմը» գները որոշում է՝ ելնելով քաղաքական նպատակներից, եւ Ռուսաստանին բարեկամ պետությունները, օրինակ՝ Հայաստանը, գազ են ստանում արտոնյալ գներով: «Հայաստանի հետ մենք պայմանավորվել ենք, որ ապագայում կանցնենք շուկայական գների: Առայսօր Երեւանը վճարում է իր գազային եւ էներգետիկ ընկերություններում ունեցած ակտիվներով: Ուստի՝ այսօրվա դրությամբ մեզ է պատկանում գազային ենթակառուցվածքների 80 տոկոսը՝ խողովակաշարերը, ստորգետնյա գազապահեստարանները եւ ԱԷԿ-ի մի մասը»,- ասել է Միլլերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել