«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ օրը, երբ մեր թերթում հրապարակվել էր նախարարներից մի քանիսի՝ առանց ապահովագրական եւ տեխզննման կտրոնի ծառայողական ավտոմեքենաների լուսանկարները, ՀՀ կառավարության անդամներին խստորեն հանձնարարել էր պահպանել օրենքի պահանջն ու ապահովագրել մեքենաներն ու կտրոնը մեքենաների դիմապակուն փակցնել: Հավանաբար նման մի կարգադրության էլ սպասում են մարզային չինովնիկները: Երեկ «Առավոտի» ֆոտոխցիկը ֆիքսել է Լոռիի մարզպետ Արամ Քոչարյանի՝ հենց մարզպետարանի շենքի դիմաց կայանված «Հոնդայ» մակնիշի 028 ԼԼ 55 համարանիշով ծառայողական ավտոմեքենան՝ առանց դիմապակու վրա ապահովագրության եւ տեխզննման կտրոնների: Վարորդն ի պատասխան՝ արդարացել է, թե՝ կտրոններն ավտոմեքենայի մեջ են: