Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆԴԱՏԱԽԱԶԸ ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

Հունվար 18,2011 00:00

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների համահայկական կոմիտեն» երեկ բացահայտել է, որ նորանշանակ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը բանակում չի ծառայել: Այդ եզրակացության հ/կ-ն եկել է այն բանից հետո, երբ ուսումնասիրել է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը: «Իհարկե, որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Հայլուրը», լուր են տարածում, որ զինդատախազը «ծառայել է ՀՀ զինված ուժերում», սակայն պարզ չէ, թե՝ ո՞ւմ պետք է հավատալ, կամ ե՞րբ է ծառայել, եթե նրա կենսագրության մեջ համապատասխան տող չկա, ի՞նչ է նշանակում՝ «ծառայել է զինված ուժերում»՝ համապատասխան օրենքի շրջանակներում»: Որպես երեկ տարածած իր հաղորդագրության հետգրություն, հ/կ-ն հիշեցրել է, որ «Գեւորգ Կոստանյանի կողմից պաշտոնեական լիազորությունների կոպիտ չարաշահումների մասին 2006թ.-ին համապատասխան հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն, որտեղից, համաձայն Քր.դատ.օր.-ի պահանջների, հաղորդումն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն, որն այդ հաղորդման քննարկման փոխարեն՝ առայսօր ուղարկել է միայն մի պատասխան. այն է՝ «նախարարության մասնաշենքի հրդեհի պատճառով այդ հաղորդումը քննարկել հնարավոր չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել