«Արդարադատության նախարարությունը պատրաստ է բաց երկխոսության մամուլի հետ»,- իր պաշտոնավարման առաջին ասուլիսում երեկ հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Ի դեմս ԶԼՄ-ների՝ տեսնում եմ զինակիցների՝ իմ համակարգում առկա խնդիրները լուծելու առումով,- ասաց նա:- ԶԼՄ-ներին ես դիտարկում եմ որպես այն գործառույթը կատարողների, որը մարդու օրգանիզմում ունի նյարդային համակարգը՝ դա օրգանիզմում առկա ֆունկցիոնալ խանգարումների մասին ուղեղին տեղեկացնելն է»: Հրայր Թովմասյանը խոստացավ. «Որպես աշխատանքի ոճ՝ կարող եմ ասել, որ մամուլում հրապարակված ցանկացած դիտողություն, ցանկացած առաջարկություն, ցանկացած քննադատություն ոչ միայն լինելու է նախարարի ուշադրության կենտրոնում, այլեւ ստեղծվելու է մի ինստիտուտ՝ դա կարող է լինել նախարարությունում փոքր խորհուրդ, որն ամեն շաբաթ պարբերաբար անդրադառնալու է դրանց եւ տալու է պատասխաններ, որոնք լինելու են հստակ»: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել փորձառու լրագրող Կարինե Քալանթարյանը, որը մինչ այդ աշխատում էր «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունում:
Կարդացեք նաեւ`