Մոսկվա քաղաքի զագսերի վարչության պետ Իրինա Մուրավյովան, հղում անելով Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնին, ասել է, որ Մոսկվայում ամուսնացող կանանց մոտ 18%-ը եւ տղամարդկանց մոտ 30%-ը հաշվենկատ ամուսնություն են կնքում:
Ըստ Մուրավյովայի՝ Մոսկվայում քիչ չեն նաեւ արտասահմանցիների հետ ամուսնությունները: Ըստ այդմ, անցած տարի մոսկվացիները 3100 ամուսնություն են կնքել Ուկրաինայի, 988-ը՝ Մոլդովայի, 920-ը՝ Հայաստանի քաղաքացիների հետ: