Լրահոս
Օրվա լրահոսը

Սյուզի Կենտիկյանը ռինգ կմտնի հունվարի 29-ի՞ն

Հունվար 18,2011 00:00

\"\"\"\"Sportinfo.am կայքը տեղեկացնում է, որ թեթեւագույն քաշային կարգում WIBF/WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը, որ պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 27 մենամարտերում էլ հաղթանակ է տոնել (16-ը՝ նոկաուտով), հունվարի 29-ին Համբուրգում գոտիների պաշտպանության հերթական մարտն է անցկացնելու: Այդ օրը նրա մրցակիցը լինելու է թաիլանդցի Տաարապոն Պաննիմիտը:
Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ միջին քաշային կարգում IBF-ի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը որոշել է «Super Six»-ի շրջանակներում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի հետ կայանալիք մենամարտից առաջ միջանկյալ մարտ վարել: Նա փետրվարի 12-ին 10 ռաունդանոց հանդիպում է ունենալու Ստեպան Բոժիչի հետ: Աբրահամը վերջին շրջանում անհաջող է հանդես գալիս ու մի տեսակ կորցրել է ինքնավստահությունը ռինգում: Դրա համար նրա մարզիչ Ուլի Վեգները եւ «Sauerland» պրոումոթերական ընկերության ղեկավարները Աբրահամին հորդորել են կազմակերպել նման հանդիպում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել