Լրահոս
Օրվա լրահոսը

Տղաներն սկսում են այսօր

Հունվար 18,2011 00:00

Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը կայացավ շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 71-րդ առաջնության բացումը, իսկ այսօր 12 գրոսմայստերներ պայքարը կսկսեն հանրապետության չեմպիոնին եւ մրցանակակիրներին որոշելու, ինչպես նաեւ ազգային հավաքականի միակ թափուր տեղի ուղեգիրը նվաճելու համար:
Տղամարդիկ պայքարը պետք է սկսեին աղջիկների հետ նույն օրը, սակայն գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի վատառողջության պատճառով ֆեդերացիան որոշեց մեկնարկը հետաձգել մեկ շաբաթով: Վիճակահանությամբ այսօր առաջին տուրում միմյանց հետ հանդիպելու են Հայաստանի գործող չեմպիոն Ավետիք Գրիգորյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Տիգրան Քոթանջյանը, Արման Փաշիկյանն ու  Արտաշես Մինասյանը, Զավեն Անդրիասյանն ու Արա Մինասյանը, Հրանտ Մելքումյանն ու Դավիթ Գ. Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Աշոտ Անաստասյանը:
Հիշեցնենք, որ մարզաձեւի Հայաստանի առաջնության անցկացման պատմության ընթացքում առաջին անգամ է, որ բոլոր մասնակիցները կրում են միջազգային գրոսմայստերի կոչում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել