Հունվարի 15-ին Բաքվում մեկնարկել է ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո կազմակերպված «World Masters» օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին Հայաստանի մարզիկները չեն մասնակցում: Սակայն զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հարեւան հանրապետության մայրաքաղաքում Ռուսաստանի դրոշի ներքո տատամի մտել է մինչեւ 60 կգ քաշային հայ ձյուդոիստ Արսեն Գալստյանը, որը հասել է մինչեւ եզրափակիչ եւ միայն վճռորոշ գոտեմարտում է զիջել այս քաշային կարգի համաշխարհային առաջատար միցակցին: