Երեւանի «Միկան», որ ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոն թիմերի «Համագործակցության գավաթ» ավանդական մրցաշարին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ ժամանել էր հենց մեկնարկի օրը եւ նույն օրը երեկոյան հանդիպելով «Սկոնտոյի» (Լատվիա) հետ՝ պարտվել 0:2 հաշվով, հաջորդ օրն ուժերը չափեց Ղազախստանի «Տոբոլի» հետ: Այս հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, չնայած խաղի ընթացքում գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի տղաները երկու անգամ գլխավորում էին հաշիվը:
Այսօր կայանալիք խմբային մրցաշարի վերջին հանդիպումից առաջ, որում «Միկան» ուժերը չափելու է Ուզբեկստանի «Բունեդկորի» հետ, մեր թիմը մեկ միավորով եւ գնդակների 2:4 հարաբերակցությամբ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: