Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 66-րդ առաջնությունը շարունակվում է առանց Նաիրա Մովսիսյանի: Առաջնության մասնակիցներից կանանց գրոսմայստերի կոչում կրող միակ շախմատիստը չորս պարտություն կրելուց հետո որոշեց դադարեցնել պայքարը: Երեկ շախմատի ֆեդերացիայից մեզ ասացին, որ աբովյանցի շախմատիստուհու անհաջող մրցելույթի եւ առաջնությունից դուրս գալու որոշումը կապված է վատառողջության հետ:
Առաջնության կազմկոմիտեն չեղյալ է հայտարարել նրա հետ մինչ այդ կայացած պարտիաներում արձանագրված միավորները, ինչի հետեւանքով մրցաշարային աղյուսակում էական տեղաշարժեր են կատարվել: Ըստ այդմ, վեց տուրից հետո պայքարի մեջ մնացած ինը շախմատիստները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:
1. Սիրանուշ Անդրիասյան 3,5 միավոր
2. Նարինե Գասպարյան 3,0
3. Շուշաննա Սարգսյան 3,0
4. Անահիտ Խառատյան 2,5
5. Արմինե Բաբայան 2,5
6. Վարդուհի Քալաշյան 2,5
7. Լիա Մարտիրոսյան 2,5
8. Աստղիկ Մեսլեջյան 2,5
9. Մարիա Գեւորգյան 2,0