Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ-Ն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԵՎ ՉՎԱՎԵՐԱՑՆԵԼ

Հունվար 18,2011 00:00

ՌԴ Սահմանադրության 84-րդ հոդվածի «գ» կետի հիման վրա եւ համաձայն «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին դաշնային օրենքի», Ռուսաստանի նախագահը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ռուս-ամերիկյան՝ ՌԴ տարածքով դեպի Աֆղանստան սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմական գույքի եւ անձնակազմի տարանցման մասին համաձայնագիրը:
Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը Համաձայնագրի քննարկման ժամանակ կլինի ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: Այդ մասին տեղեկությունը տեղադրված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ 2009թ. հուլիսի 6-ին Մոսկվայում համաձայնագիր է ստորագրվել, որն ուղղված է միջազգային-իրավական բազայի ստեղծմանը: Դա հնարավորություն կտա ՌԴ-ին, առաջնորդվելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերով, թույլ տալ իր տարածքով օդանավերի տարանցումը, որով Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին աջակցելու համար ԱՄՆ-ն սպառազինություն, ռազմական տեխնիկա եւ գույք, նաեւ զինվորական անձնակազմ է տեղափոխում: Ընդսմին, ռուսական կողմը կարող է մերժել այդ տարանցման իրավունքը, եթե հաստատվի, որ ԱՄՆ-ի բեռների ու անձնակազմի տեղափոխումը սպառնալիք է ներկայացնում ՌԴ անվտանգությանը, ինչպես նաեւ, եթե այն չհամապատասխանի համաձայնագրի նպատակներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել