Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԶԱՐԲԱԵՎՆ ԷԼԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՎԱՎԵՐԱՑՆԵԼ

Հունվար 18,2011 00:00

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը չի ստորագրել երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը, որի տակ 200 հազար ստորագրություն էր հավաքվել, եւ որով առաջարկվում էր նախագահի լիազորութունների ժամկետը երկարաձգել մինչեւ 2020 թվականը՝ առանց նոր ընտրությունների անցկացման: Համապատասխան դիմումը նախագահին անցած ուրբաթ ներկայացրել էր երկրի խորհրդարանը: Նազարբաեւը նախկինում էլ է հայտարարել 2012թ. նախագահական ընտրություններին մասնակցելու իր պատրաստակամության մասին, բայց իր լիազորությունների ժամկետի երկարաձգման գաղափարը չի պաշտպանել:
Հիշեցնենք, որ Նազարբաեւը երկիրը առաջնորդում է ավելի քան 20 տարի: Նա դեռ անցած տարի մերժել էր երկրի խորհրդարանի կողմից իրեն «ազգի առաջնորդի» կարգավիճակ տալու գաղափարն ու հրաժարվել էր վավերացնել ընդունված համապատասխան օրենքը, որը, այնուամենայնիվ, ընդունվել էր երկրի խորհրդարանի եւ կառավարության կողմից՝ վետոյի իրավունքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել