Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՆԻՍՈՒՄ ԱՆԿԱՅՈՒՆ ՎԻՃԱԿԸ ԴԵՌ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է

Հունվար 18,2011 00:00

\"\"Թունիսում, որտեղ պահպանվում է անկայուն իրավիճակը, վարչապետ Մուհամմեդ Գաննուշին (նկարում) հայտարարելու է ազգային միասնության կոալիցիոն կառավարության կազմը: Ինչպես նշում են տեղացի վերլուծաբանները, նոր կառավարության կազմում ընդգրկվելու են հիմնական կուսակցությունների, հատկապես ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Չի բացառվում, որ ՆԳ եւ ԱԳ նախարարները պահպանեն իրենց պորտֆելները: Այդ մասին հաղորդում է news.am-ը:
Նախօրեին վարչապետը խոստացել է կարճ ժամկետում «լրացնել իշխանության վակուումը»: Գաննուշիի խոսքով, նախագահական ընտրությունները պետք է կայանան երկու ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ի վաղ առավոտյան Թունիսի կառավարությունը լուծարվել է: Թունիսի նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին փախել էր երկրից: Թունիսում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, բանակը իշխանությունն իր ձեռքն է վերցրել: Թունիսի ողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվել, տեղեկություններ են ստացվում, որ պարետային ժամ է հայտարարվել:
Երկրում զանգվածային անկարգությունները սկսվել էին 2010 թվականի դեկտեմբերի 17-ին, որոնց արդյունքում արդեն մեկ տասնյակից ավելի մարդկային զոհեր եւ մի քանի տասնյակ վիրավորներ կան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել