Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դանակահարություն՝ ռեստորանում

Հունվար 18,2011 00:00

Վիճաբանությունն ավարտվել է՝ 3 անձի հիվանդանոց տեղափոխելով

\"\" \"\" 

Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնում երեկ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի առաջին \"\"կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ երկու եւ ավելի անձանց նկատմամբ):
Շաբաթ օրը, ժամը 23-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում Վանաձորի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ սուր ծակող-կտրող գործիքով պատճառված վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 երիտասարդ: Հիվանդանոց է մեկնել օպերատիվ քննչական խումբ՝ Լոռու մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանը, Վանաձորի ոստիկանության քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը, Վանաձորի ոստիկանապետ Սերգեյ Ավետիսյանը:
Օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորները Երեւանի բնակիչներ են: Նրանք են՝ Վերին Չարբախի 3-րդ փողոցի 43 տան բնակիչ՝ 24-ամյա Տիգրան Սարգիսի Եղիազարյանը (նա \"\"հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի եւ որովայնի կտրած-ծակած վերքով), Շիրակի 17 շենքի 5-րդ բնակարանի բնակիչ՝ 23-ամյա Արթուր Արմենի Բաղդասարյանը: Վնասված է եղել նրա լյարդը եւ աջ ոտքը: Մյուս վիրավորը՝ Շիրակի 37 տան 24-ամյա բնակիչ Արամ Սամսոնի Ավագյանն է: Նա վնասվածքներ է ստացել ձախ ազդրին: Երիտասարդներից Տիգրանն ու Արթուրը երեկվա դրությամբ դեռ Վանաձորի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էին: Երեքն էլ գտնվում են ոստիկանության վերահսկողության տակ:
Դեպքը տեղի է ունեցել Լոռվա խճուղի 1/Ա հասցեում գործող «Նավ» ռեստորանում: Ռեստորանի հարեւանությամբ ապրող վանաձորցիները պատմել են, թե վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ: Երեւանցի երիտասարդները եկել են ռեստորան եւ սկսել հայհոյանքներով խոսել: Նրանց զգուշացրել են՝ հայհոյանքներ չտալ, քանի որ ռեստորանում կանայք կան: Սակայն երիտասարդները եղել են գինովցած եւ շարունակել են հայհոյել, ինչից հետո ինչ-որ անձինք երեւանցի երիտասարդներին դանակահարել են: Ոստիկանությանն արդեն հայտնի է երիտասարդներին վնասվածք պատճառածների ով լինելը, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ նրանց անունները չի հրապարակվում:
Ոստիկանության Լոռվա մարզի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական օպերատիվ աշխատանքներ՝ հայտնաբերելու նշված անձանց: Ի դեպ, երիտասարդների հարազատները բողոքել են, թե ինչո՞ւ է ոստիկանությունը թույլ տալիս, որպեսզի ընդդիմադիր մամուլը լուսաբանի տեղի ունեցածը: Հարազատներից մեկն էլ հայտնել է, թե նախկինում աշխատել է արդարադատության նախարարության դատական դեպարտամենտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել