Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իջեւանի զորամասը նոր հրամանատար ունի

Հունվար 18,2011 00:00

Հունվարի 11-ին եւ 12-ին տեղեկացրել ենք Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքին «կպած» Գետահովիտ գյուղում տեղակայված զորամասում պատահարի մասին: Դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում, գյուղի մի քանի երիտասարդներ գնացել են զորամասում ծառայող իրենց ընկերոջը տեսության: Հսկիչ-անցագրային կետի մոտ նրանց նկատելով՝ զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը նախ կրակ է բացել, ապա զենքի սպառնալիքով իր աշխատասենյակ «բերման» ենթարկել երիտասարդներին եւ ոտնձգություններ կատարել, ինքնաձիգով ահաբեկել: Երիտասարդներն էլ փախուստի դիմելով՝ ցած են նետվել երկրորդ հարկից: Դրա հետեւանքով 20-ամյա Տարոն Թաթուլի Ենգիբարյանը ստացել է գանգուղեղի վնասվածք եւ տասն օր անց հիվանդանոցում մահացել, իսկ 21-ամյա Աշոտ Սպարտակի Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցված 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն): Սերգեյ Կարապետյանը հեռացվել է պաշտոնից եւ կալանավորվել: Իսկ երեկվանից Գետահովիտ գյուղում տեղակայված զորամասը նոր հրամանատար ունի՝ 34-ամյա փոխգնդապետ Միհրան Մախսուդյանը: Նա կադրային զինվորական է, ծննդով Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղից: 1990-ական թվականների ինքնապաշտպանական մարտերի ժամանակ Միհրան Մախսուդյանը կորցրել է եղբորը, հորը եւ պապին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել