Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրացիները խստացրել են վերաբերմունքը

Հունվար 18,2011 00:00

Տավուշի մարզի հայ-վրացական սահմանին մոտ գտնվող Բագրատաշեն գյուղի տաքսիստները վկայում են, որ վերջին շրջանում վրաց պետավտոտեսուչները խստացրել են հսկողությունը հայկական ավտոմեքենաների հանդեպ: Մասնավորապես՝ նախնական խմածություն կամ ոգելից խմիչք օգտագործած լինել-չլինելը պարզելու հարցում: Վրաստանի պետավտոտեսուչները վրացական պետհամարանիշներով, ժամանակավոր ներմուծման կարգով Հայաստան ներկրված մեքենաների դիմապակուց պոկում են հայկական ԱՊՊԱ-ի կտրոնները: Նախկինում վրաց պետավտոտեսուչները քիչ ուշադրություն էին դարձնում հայկական ավտոմեքենաների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների փոքր խախտումներին, այժմ դրանք գրանցվում են: Վարորդները ենթադրում են, որ այս քայլերը կատարվում են ի պատասխան ավտոմեքենաների Հայաստան ժամանակավոր ներմուծման կարգի արգելման, քանի որ այդ կարգով Հայաստան էին ներկրվում հարեւան երկրում մաքսազերծված, այլ խոսքով՝ Վրաստանի բյուջեն որոշակի գումարներով համալրած մեքենաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել