Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 18,2011 00:00

Երեկ ՊՆ-ից ստացած հաղորդագրության մեջ նշված է. «Հունվարի 14-ին եւ 15-ին հայ-ադրբեջանական շփման գծում 2 հայ զինծառայողների վիրավորվելու կապակցությամբ Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները եւ վերջին օրերին 2 հայ զինծառայողների վիրավորվելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Ադրբեջանի ղեկավարությունը իր ռազմատենչ կեցվածքով ու շփման գծում անընդհատ լարվածություն առաջացնելով՝ փորձում է մարտական ոգի հաղորդել պարտության բարդույթ կրող զինվորին՝ մղելով հերոսության: Այդ փորձերը ժամանակավրեպ են: Ադրբեջանցի զինվորը հերոսանալու առիթը վաղուց է բաց թողել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել