Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունվար 18,2011 00:00

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Հայաստանում է գտնվելու հունվարի 18-21-ը:
Հայաստանի իշխանությունների հետ Հանձնակատարի երկխոսությունը հիմնականում լինելու է մարդու իրավունքներին առնչվող հարցերի շուրջ: Հանձնակատարը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի, արդարադատության եւ պաշտպանության նախարարների, գլխավոր դատախազի ու ոստիկանության պետի հետ, ինչպես նաեւ խորհրդարանական կոալիցիայի եւ ընդդիմության ներկայացուցիչներ հետ:
Այցի կապակցությամբ՝ ՀՀ ԱԳՆ հովանու ներքո կազմակերպվելու է մեծ հումանիստ Անդրեյ Սախարովին նվիրված ցուցահանդես՝ «Անդրեյ Սախարով. տագնապ եւ հույս» խորագրով, որի բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 19-ին՝ Հայաստանի նկարիչների միությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել