Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

Հունվար 18,2011 00:00

«Առավոտի» հունվարի 14-ի համարում «Արգամիկին» անօրինական հանեցին» հրապարակման մեջ, հենվելով «Էկոլուր» հասարակական կազմակերպության տարածած տեղեկությունների վրա, հաղորդել էինք, որ Վայոց ձորի մարզպետարանը իր թիվ 01/10/4011-10 գրավոր եզրակացությամբ անօրինական է համարել «Արգամիկ» ընկերության գործունեությունը, որը Ելփին գյուղ ծանր տեխնիկա էր մտցրել Կեչուտ տեղամասում պղնձի պաշարների հետախուզման համար: «Արգամիկ» ՍՊԸ-ն գրանցված է Արարատի մարզի Մխչյան գյուղում եւ, ըստ որոշ աղբյուրների, պատկանում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Այս հրապարակմանը արձագանքել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը: Ըստ մարզպետարանի՝ «Արգամիկ» ընկերությունը ուսումնասիրման աշխատանքները կատարել է համապատասխան լիցենզիայով սահմանված պայմանների համաձայն: Իսկ Վայոց ձորի մարզպետարանը «Արգամիկ» ՍՊԸ-ի գործունեության անօրինական համարելու վերաբերյալ որեւէ եզրակացություն չի տվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել