«Առավոտի» տեղեկություններով, կալանավորվել է ՀԱԲ-ի եւ «Վրիժառուներ» ջոկատի նախկին հրամանատարներից՝ ազատամարտիկ, մարտական գործողությունների ժամանակ վիրավորված «Սարի թաղի Վրեժ» մականունով հայտնի Վրեժ Ղազարյանը:
Ըստ նախնական տեղեկության, նրա բակում հայտնաբերվել է զենք-զինամթերք: Ի դեպ, նա մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերված զենք-զինամթերքը մի քանի անգամ կամավոր հանձնել էր պատկան մարմիններին: