Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջատարը փոխվեց

Հունվար 15,2011 00:00

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ընթացող կանանց բարձրագույն խմբի 66-րդ առաջնության երրորդ տուրը ոչ միայն փոխեց առաջատարին, այլեւ ընդհանուր պայքարին լրացուցիչ լարվածություն հաղորդեց:
Միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը կարեւոր մեկ միավոր կորզեց Մարիա Գեւորգյանից եւ շրջանցելով Շուշաննա Սարգսյանին՝ ինքը գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մյուս չորս պարտիաներն էլ արդյունավետ ելքով ավարտվեցին՝ Անահիտ Խառատյան-Լիա Մարտիրոսյան, Աստղիկ Մեսլեջյան-Նաիրա Մովսիսյան, Արմինե Բաբայան-Շուշաննա Սարգսյան, Նարինե Գասպարյան-Վարդուհի Քալաշյան զույգերում հաջողությունն ուղեկցեց առաջինը նշված շախմատիստուհիներին:
Չորրորդ տուրից առաջ մասնակիցները մրցաշարային աղյուսակում դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ:
1. Սիրանուշ Անդրիասյան 2,5
2. Շուշաննա Սարգսյան 2,0
3. Նարինե Գասպարյան 2,0
4. Անահիտ Խառատյան 2,0
5. Աստղիկ Մեսլեջյան  2,0
6. Արմինե Բաբայան  1,5
7. Լիա Մարտիրոսյան  1,5
8. Մարիա Գեւորգյան  1,0
9. Վարդուհի Քալաշյան  0,5
10. Նաիրա Մովսիսյան  0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել