Օքլենդում (Նոր Զելանդիա) ընթացող թենիսի «Heiniken Open 2011» միջազգային մրցաշարում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կիսաեզրափակիչ փուլում 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց իսպանացի Նիկոլաս Ալմագրիոնին եւ վճռորոշ փուլում հաղթողի կոչումը վիճարկելու է մեկ այլ իսպանացու՝ Դավիդ Ֆերերի հետ:
Այս մրցաշարի ավարտից անմիջապես հետո Նալբանդյանը մեկնարկելու է Մելբուռնում հունվարի 17-30-ն անցկացվելիք «Մեծ սաղավարտի» խաղարկության առաջին մրցաշարում՝ «Australian Open»-ում: Վիճակահանությամբ այստեղ առաջին տուրում Նալբանդյանի առաջին մրցակիցը կորտի տերերից Լեյթոն Հյուիթն է լինելու: