Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա առաջին հաղթանակը

Հունվար 15,2011 00:00

\"\"Մրցաշրջան 2011-ում միջազգային ասպարեզում հայաստանցի մարզիկներից, թերեւս, առաջին հաղթանակը տոնեց հունահռոմեական ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Առաջին անգամ հանդես գալով Գերմանիայի «Ալեն» ակումբի կազմում, որի հետ պայմանագիր ստորագրել է 2009/2010 թթ. մրցաշրջանում, օլիմպիական չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի որդին անցկացրել է վեց գոտեմարտ եւ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին, «չոր» հաշիվներով բացահայտ հաղթանակներ է տարել՝ դառնալով «Բունդեսլիգայի» հաղթող:
Երեկ «Առավոտի» հետ ունեցած հեռախոսազրույցում Արսենն ասաց, որ այս մրցումն իր համար նախապատրաստական փուլ էր տարվա գլխավոր ստուգատեսների՝ մարտի վերջին կայանալիք Եվրոպայի եւ սեպտեմբերին՝ աշխարհի առաջնության համար: «Գերմանիայում լավ մարզվել եմ եւ հիմա էլ մարզումներս շարունակում եմ անհատական ծրագրով, ինչի համար չեմ մասնակցի այս ամսվա վերջին կայանալիք Հայաստանի առաջնությանը: Այդպիսի իրավունք ստացել են նաեւ Ռոման Ամոյանն ու Յուրի Պատրիկեեւը: Իսկ ինչ վերաբերում է 2011-ին անցկացվելիք մյուս միջազգային մրցաշարերին, հավաքականի գլխավոր մարզիչը կորոշի, թե դրանցից որո՞ւմ հանդես կգամ»,- եզրափակեց Արսեն Ջուլֆալակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել