Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան բանկերը հրաժարվել են սպասարկել դեսպանություններին

Հունվար 15,2011 00:00

Օտարերկրյա դիվանագետները ամերիկյան կառավարությանը դժգոհել են, թե մի քանի բանկեր որոշում են ընդունել փակել ԱՄՆ-ում տեղակայված դիվանագիտական առաքելությունների հաշվեհամարները: BBC-ի փոխանցմամբ, միանգամից մի քանի երկրների ներկայացուցիչներ հաղորդել են, թե իրենց բոլոր գործողությունները՝ դեսպանություններին սպասարկելու պատրաստ նոր բանկեր գտնելու ուղղությամբ, ոչ մի արդյունք չեն տվել:
Հինգշաբթի օրը Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում, փակ դռների ետեւում տեղի է ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաների ու մոտ 150 դիվանագետների հանդիպում, որից հետո Պետդեպի ներկայացուցիչ Պատրիկ Քենեդին լրագրողներին հայտարարել է, թե օտարերկրյա դիվանագետներին առաջարկվել է բանկային ծառայություններ ստանալու «այլընտրանքային մոտեցումների» հնարավոր տարբերակներ:
Քենեդին շեշտել է, որ որեւէ մեկին սպասարկելուց հրաժարվելով՝ բանկերը առաջնորդվել են բացառապես կոմերցիոն նկատառումներով եւ ոչ թե այն պատճառով, որ «Շանդուի կամ Շանգրի-Լայի առաքելության դեսպանատները վատ գործերով են զբաղվում»:
Պետդեպի ներկայացուցիչը նաեւ հավելել է, թե ամերիկյան կառավարությունը կշարունակի աշխատել դիվանագետների, ինչպես նաեւ բանկերի հետ:
Այսուհանդերձ, ամերկյան JP Morgan Chase-ը ծրագրում է մինչեւ մարտի 31-ը դադարեցնել բոլոր համապատասխան գործարքները, բայց դրանք վերաբերելու են միայն դեսպանությունների հաշվեհամարներին,  ոչ նրանց առանձին աշխատողներին: Արդյունքում, եթե օտարերկրյա դեսպանությունները մինչեւ մարտ ամիսը չկարողանան նոր ֆինանսավորման մեխանիզմներ գտնել, ապա  որոշ ներկայացուցչությունների աշխատողներ կարող են մնալ առանց աշխատավարձի, իսկ առաքելությունները չեն կարողանա վճարել կոմունալ տարրական վճարները:
Փորձագետները ենթադրում են, թե այդ ամենը՝ բանկային ծառայությունների կանոնների խստացումները, սկսվել են դեռ 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո եւ պատճառը ահաբեկչության դեմ պայքարն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել