Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիո-դե-Ժանեյրո նահանգում զոհերի թիվը հասել է 506-ի

Հունվար 15,2011 00:00

Ջրհեղեղն ու դրա հետեւանքով առաջացած սողանքները բրազիլական Ռիո-դե-Ժանեյրո նահանգում դարձել են Բրազիլիայի պատմության մեջ ամենախոշոր տարերային աղետը: Այդ մասին հաղորդում է newsru-ն՝ վկայակոչելով տեղական իշխանությունների հաղորդագրությունները: Նահանգի լեռնային շրջանի չորս ամենատուժած քաղաքների քաղաքապետարանների տվյալներով, զոհերի թիվը հասել է 506-ի: Որոնողա-փրկարարական աշխատանքները նահանգում շարունակվում են:
Երեքշաբթի լույս չորեքշաբթի տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքների կեղտոտ հոսքը ողողել է նահանգի միանգամից մի քանի քաղաքներ: Մի քանի օրվա ընթացքում շրջանում գրանցվել են շուրջ 800 մմ տեղումներ, ինչը համապատասխանում է ամսական նորմային:
Աղետից ամենաշատը տուժել են Տերեզոպոլիս, Պետրոպոլիս, Նովա-Ֆրիբուրգու եւ Սումիդոուրու քաղաքները, որտեղ զոհվել է համապատասխանաբար՝ 223, 39, 255 եւ 17 մարդ: Բոլոր այդ քաղաքները տեղակայված են լեռներում՝ Ռիոյից շուրջ 100 կմ հեռավորության վրա եւ հանդիսանում են բրազիլական մեգապոլիսի բնակիչների շրջանում ամենասիրելի հանգստավայրերը: Զբոսաշրջիկների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Բրազիլիան բազմիցս է տուժել մասշտաբային ջրհեղեղներից, որոնց արդյունքում տուժել են նաեւ հազարավոր մարդիկ: Այս շաբաթասկզբին Ռիոյի հարեւան Սան-Պաուլու նահանգում   անձրեւների պատճառով զոհվել է 13 մարդ, նահանգի համանուն մայրաքաղաքում, որը Բրազիլիայի ամենախոշոր քաղաքն է, խափանվել է փողոցային երթեւեկությունը:   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել