Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն Բակիեւին աշխատանքի՞ է տեղավորել

Հունվար 15,2011 00:00

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքի է տեղավորել Ղրղըզստանում անցած տարվա ապրիլյան հեղաշրջումից հետո Մինսկում թաքնվող նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին: Այդ մասին, Newsru-ի փոխանցմամբ, գրել են ղրղզական ԶԼՄ-ները, որոնք հաղորդել են, թե Լուկաշենկոյի հանձնարարությամբ Բակիեւը, որի էքստրադիցիան են պահանջում Ղրղըզստանի գործող իշխանությունները, նշանակվել է բելառուսական ռազմական գործարանի տնօրենի պաշտոնում:
Այդ տեղեկությունը պաշտոնապես դեռեւս չի հաստատվել, չի հաջողվել պարզել, թե Բակիեւը հատկապես ո՞ր գործարանի տնօրեն է նշանակվել: Ընդսմին, Ղրղըզստանի նախկին նախագահի պաշտպանության կոմիտեն հերքել է Բակիեւին նոր պաշտոնում նշանակելու մասին տեղեկությունը՝ հայտարարելով, թե նա մինչեւ հիմա էլ գործազուրկ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել