Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԼԻՔԸ»՝ Youtube–ՈՒՄ

Հունվար 15,2011 00:00

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ, www.youtube.com տեսանյութերի տարածման միջազգային համակարգում գործարկվել է «Հայկական կրթական ալիքը» (https://www.youtube.com/ armeduchannel):
Այստեղ կտեղադրվեն կրթության եւ գիտության նախարարության եւ նրա ստորաբաժանումների գործունեությունը լուսաբանող՝ էլեկտրոնային ԶԼՄ–ներում հրապարակված տեսանյութեր, ուսումնական հաստատություններում անցկացված միջոցառումների մասին պատմող տեսահոլովակներ, ուսումնական տեսանյութեր եւ դասընթացներ, որոնք կհարստացնեն էլեկտրոնային կրթության բովանդակությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել