Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ՈՒ ՊՈՌՆՈԱՍՏՂԵՐԸ

Հունվար 15,2011 00:00

Քեմբրիջի համալսարանի խորհուրդը պոռնոգրաֆիկ կինոարդյունաբերության աշխատակիցներին հրավիրել է մասնակցել ուսանողների հետ անցկացվող ավանդական քննարկումներին, tert.am-ի մատուցմամբ՝ գրում է The Daily Telegraph–ը: Քննարկումներին կմասնակցեն պոռնոֆիլմերի բրիտանացի ռեժիսոր Աննա Էրոուսմիթը, դերասան Ջոնի Անգլեզը եւ նախկին մարմնավաճառ եւ պոռնոֆիլմերի աստղ՝ ամերիկուհի Շելլի Լյուբենը (Ռոքսի կեղծանունով):
Խորհրդի ներկայացուցիչների խոսքերով՝ դերասաններին հրավիրելը պայմանավորված է քննարկումների սովորական թեմաները բազմազան դարձնելու ցանկությամբ, ինչպես նաեւ ուսանողներին հնարավորություն տալու խոսել պոռնոգրաֆիայի մասին, որը, ըստ դասախոսների, դարձել է ժամանակակից հասարակության անբաժանելի մասը:
Քննարկումների շրջանակներում հրավիրված աստղերը կպատմեն պոռնոգրաֆիայի նկատմամբ իրենց վերաբերմունքի եւ այդ ոլորտում իրենց աշխատանքի մասին:
Օրինակ, Ջոնի Անգլեզը կպատմի, որ եղել է դասախոս, բայց ազատվել է աշխատանքից, երբ հայտնի է դարձել պոռնոբիզնեսի հետ ունեցած կապի մասին: Իսկ ահա նախկին մարմնավաճառ Շելլի Լյուբենը, որը նկարահանվել է ավելի քան 30 պոռնոֆիլմերում, փոխել է իր դիրքորոշումը եւ մտադիր է դեմ արտահայտվել էրոտիկ ֆիլմերին՝ համարելով, որ դրանք աշխարհով մեկ կյանքեր եւ ընտանիքներ են քանդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել