Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբ գիտնականներն ու ուղտերը

Հունվար 15,2011 00:00

Արաբ գիտնականները ուղտի մեզի եւ կաթի խառնուրդից դեղամիջոց են մշակել քաղցկեղի բուժման համար, գրում է tert.am-ը՝ վկայակոչելով «Ուկրինֆորմը»: Քաղցկեղի բուժմանն ուղղված դեղամիջոց մշակելու աշխատանքներն սկսվել են 2008թ.-ին՝ Շարժայի համալսարանում (ԱՄԷ) տեղի ուղտաբույծ Սաիդ Մաթթարա բեն Դալումկա ալ-Քիթաբիի հետ համագործակցությամբ եւ բարեհաջող ավարտվել են Բաղդադի քաղցկեղի ինստիտուտում:
Նոր դեղամիջոցը գրանցվել է Մեծ Բրիտանիայի պետական արտոնագրային բյուրոյում՝ անցյալ տարվա փետրվարին: Ըստ Արաբական կենսատեխնոլոգիական ընկերության ներկայացուցչի՝ գիտնականները պարզել են, որ ուղտերն ունեն բավականին ամուր իմունային համակարգ, որը միաժամանակ ի վիճակի է երիտասարդանալ ամեն անգամ, երբ կենդանին խմում է իր կաթի եւ մեզի խառնուրդը: Հենց այդ բացահայտումն էլ մղել է գիտական խմբին ստեղծել հակաքաղցկեղային դեղամիջոց այդ բաղադրամասերի հիմքի վրա: «Նոր դեղամիջոցը պարունակում է «խելացի» բջիջներ, որոնք քաղցկեղային բջիջների կազմում առաջացնում են թունավոր գոյացություններ՝ միաժամանակ ոչ մի կողմնակի հետեւանք չառաջացնելով»,– ասել է գիտնական Սաբահ Ջասսիմը: Նրա խոսքերով՝ ստացված դեղամիջոցի թեստավորումը լաբորատոր մկների վրա ցույց է տվել արյան քաղցկեղի բուժման 100%-անոց արդյունք: Դեղամիջոցը կարելի է նաեւ օգտագործել թոքերի, լյարդի եւ կրծքի քաղցկեղի դեպքում: Այժմ այն կլինիկական փորձաքննություն պետք է անցնի մարդկանց վրա: Այս մասին գրում է Էմիրաթների BAM լրատվական գործակալությունը:
Ուղտի կաթը եւ մեզը դեղ պատրաստելու համար՝ պատահաբար չեն ընտրվել: Գիտական փորձաքննությունները ցույց են տվել, որ ուղտի մեզը գործում է որպես հակաբորբոքային միջոց, ուժեղ ազդում է մանրէների, վիրուսների վրա, որոնք մի շարք հիվանդությունների պատճառ են հանդիսանում: Ուղտի կաթը մեծ քանակությամբ վիտամինների եւ միկրոէլեմենտների հետ պարունակում է նաեւ հակամարմիններ, որոնք օգնում են մարդու օրգանիզմին պայքարել մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ հեպատիտ C-ի, քաղցկեղի եւ ՁԻԱՀ-ի դեմ: Արեւելքում ուղտի կաթը եւ մեզը որպես դեղամիջոց օգտագործվում է շաքարախտի դեմ: Այս բուժման մասին հիշատակվում է նաեւ Մուհամմեդ մարգարեի գործերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել