Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՌՆԵԼ ԵՆ ՄԱՏՆԻՉԻՆ

Հունվար 15,2011 00:00

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկանում ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի ավագ օպերլիազոր Ա. Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ սուտ մատնության համար:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ ԱԱԾ  Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի ավագ օպերլիազոր, մայոր Արայիկ Անտոնյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, Էջմիածնի բնակչուհի Մ.-ին դրդել է Գ. Մկրտչյանի նկատմամբ ծանր հանցագործության մեջ սուտ մատնություն կատարելու՝ միաժամանակ ստեղծելով մեղադրանքի արհեստական ապացույցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել