Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ է հարցրել, ինչ են պատասխանել

Հունվար 15,2011 00:00

Երեւանի Մամիկոնյանց փողոցի 54/1 շենքի բնակիչներից համատիրությունը տարատեսակ գումարներ է գանձում: Բնակիչների անունից Արտավազդ Մուրադյանը դիմել է Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, խնդրելով սպառիչ պատասխանել «Համատիրության մասին» օրենքի կիրառման ժամանակ ծագած հակասությանը: Քաղաքացին հղում է անում գործող օրենքին, որի համաձայն, ցանկացած սեփականատեր իր ցանկությամբ կարող է դառնալ համատիրության անդամ՝ պայմանագիր կնքելով, իր վրա վերցնելով որոշակի պարտավորություններ:
 «Համատիրության մասին» օրենքի համաձայն, սեփականատերերը պարտավոր են համաչափորեն մասնակցել «պարտադիր նորմերի պահանջների կատարմանը ուղղված ծախսերին»: Սակայն այս հոդվածը, նշված շենքի բնակիչների կարծիքով, կամայական է, քանի որ, ըստ նրանց, այն հակասում է «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքին: Համատիրությունը կարող է գործ չանել տվյալ շենքի համար, սակայն գանձել գումարներ: Շենքը խնդիրներ ունի՝ կապված անվտանգության ապահովման, տեխնիկական անսարքությունների հետ, իսկ համատիրությունը սպառնում է դատի տալ նրանց, ովքեր «իրենց հասանելիք» գումարը  հրաժարվում են վճարել:
Ազգային ժողովը բնակիչների հարցադրմանը պատասխանել է. «Շինության բոլոր սեփականատերերը պարտավոր են, շինության սեփականատերերի ժողովի կողմից սույն օրենքով սահմանված կարգով, հաստատված նորմերից ելնելով, կատարել համապատասխան վճարումներ կամ իրենց ուժերով ու միջոցներով իրականացնել պարտադիր նորմերի պահանջները»: Սակայն խոսք չկա, թե ո՞ր դեպքերի համար պետք է բնակիչը «համապատասխան վճարում» անի, նույնիսկ այն դեպքի՞, երբ համատիրությունը ոչինչ չի ձեռնարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել