Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱ՞Ծ Է

Հունվար 15,2011 00:00

Երեկ Պետական եկամուտների կոմիտեից ստացել ենք հետեւյալ պարզաբանումը. «Առավոտ» օրաթերթի 14.01.2011 թ. «ԱՊՊԱ-ն նախարարների սրտով չի՞» հրապարակման մեջ նշված է եղել, իբրեւ թե նախարարական մի շարք ծառայողական մեքենաներ, այդ թվում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի 009 LL 55 ծառայողական ավտոմեքենան ապահովագրված չէ: Այս հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ինչպես ՊԵԿ նախագահի, այնպես էլ  համակարգի բոլոր ծառայողական ավտոմեքենաներն ապահովագրված են, իսկ ապահովագրության կտրոնները փակցված են ավտոմեքենաների դիմապակիներին: Ավտոմեքենաների ապահովագրումն իրականացրել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը: ՊԵԿ նախագահի ավտոմեքենայի վրա առկա է նաեւ տեխզննման  կտրոնը»: Մեկ անգամ եւս տեղադրում ենք հինգշաբթի օրը Գագիկ Շամշյանի կողմից արված լուսանկարը, որն առնչվում է հենց ՊԵԿ նախագահի մեքենային: Նկարում, ճիշտ է, մեքենայի համարանիշները լրիվ չեն երեւում, բայց ամեն ինչ ակնհայտ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել