Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Հունվար 15,2011 00:00

\"\"

Անցած տարվա վերջին խորհրդարանի կողմից ընդունված «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքն ընդունվել է ի շահ նրանց, ովքեր մտադիր են, պետության հաշվին սովորեցնելով իրենց զավակներին, դարձնել նրանց քաղաքական ընտրախավ՝ դաշտագլոր սկզբունքով: «ԱրմԻնֆո»-ին այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: «Մեր խորհրդարանականները մեծ հաշվով սովոր են չմտածված որոշումներ ընդունել, չնայած դա պետք է արվեր՝ հասկանալու համար, թե հատկապես ինչ է այն կրում: Ավելի՛ն, բոլորովին վերջերս ՀՀԿ ակնառու ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ «մեզ անհրաժեշտ է գրագետ ընտրախավ ունենալ արտերկրում, եւ այդ պատճառով Հայաստանում օտար լեզուներ սովորած մեր երիտասարդները կարող են հանգիստ մեկնել երկրից»,- նշել է պատգամավորը: Իշխող կուսակցության ներկայացուցչի այս պնդման մեջ, Ալավերդյանի կարծիքով, նույնիսկ շփման կետեր չկան երկրի ազգային շահերի ու նրանց շահերի միջեւ, ովքեր մտադիր են իրենց զավակներին կամ մերձավորներին սովորեցնել պետության հաշվին եւ դարձնել նրանց քաղաքական ընտրախավ՝ դաշտագլոր սկզբունքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել