Լրահոս
Օրվա լրահոսը

Պաոլո Կոելյոն՝ ի նշան բողոքի

Հունվար 14,2011 00:00

Բրազիլացի հանրահայտ գրող Պաոլո Կոելյոն, Իրանում իր գրքերի արգելման լուրին արձագանքելով, հայտարարություն է տարածել այն մասին, որ այսուհետեւ իրանցի ընթերցողներին հնարավորություն է տրվում՝ մտնելով իր անձնական կայք, գրքերն անվճար կարդալ: Կոելյոն Իրանում իր գրքերի արգելափակման փաստը թյուրիմացություն է համարել եւ հույս հայտնել, որ շուտով այդ արգելքները կվերանան, եւ իրանցի ընթերցողները կրկին հնարավորություն կունենան ազատորեն գնելու իր գրքերը: Կոելյոյի պաշտոնական թարգմանիչ Արաշ Հեջազին ասել է, որ Իրանում միայն Կոելյոյի գրքերը չեն, որ արգելվել են, բազմաթիվ գրողների ու անգամ Նոբելյան մրցանակակիրների գրքերը արգելված են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել