Լրահոս
Օրվա լրահոսը

Շվարցենեգերը կփրկի աշխարհը

Հունվար 14,2011 00:00

Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը լքելուց հետո Առնոլդ Շվարցենեգերը պատրաստվում է զբաղվել գլոբալ տաքացման դեմ պայքարի հարցերով: Նահանգապետի խոսքով, ինքը չէր հրաժարվի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմում աշխատանքից: Լրագրողների հետ հանդիպմանը հեռացող նահանգապետը հայտնել էր, որ շրջակա միջավայրի պաշտպանության վճռական կողմնակիցն է: Շվարցենեգերն իր գլխավոր ձեռքբերումներից մեկը համարել է 2006թ. սեպտեմբերի 27-ի հրամանը, որը զգալիորեն կրճատում էր վտանգավոր նյութերի արտանետումները մթնոլորտ՝ նահանգի ձեռնարկությունների կողմից: Առնոլդը նահանգի առջեւ հավակնոտ խնդիր է դրել, 2020-ին, 1990-ի համեմատ, կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել