Մարզասերները հիշում են, որ անցած տարվա գարնանը Երեւանում անցկացված տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնի մրցապայքարի ավարտից հետո, որում մեր ազգային հավաքականը գրավեց երկրորդ տեղը, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան, համարելով, որ մեր ֆեդերացիան սխալ տեղեկություններ է հաղորդել հոկեյիստների մասին, չեղյալ էր համարել հայաստանյան թիմի արդյունքները, իսկ ֆեդերացիային որակազրկել էր:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հիմա էլ միջազգային ֆեդերացիան չեղյալ է համարել իր որոշումը, ինչը նշանակում է, որ մեր ընտրանին այս տարվա աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք արդեն ունի: