Լրահոս
Օրվա լրահոսը

Դաժան պայքար է սպասվում

Հունվար 14,2011 00:00

Այսօր Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկում է շախմատի «Tata Steel Chess 2011» 73-րդ գերմրցաշարը, որի «A» խմբում (20-րդ կարգ) հանդես է գալիս Լեւոն Արոնյանը, իսկ «B» խմբում (17-րդ կարգ)՝ Գաբրիել Սարգսյանը: Արոնյանի մրցակիցների անուններն «Առավոտը» հրապարակել է: Այժմ ներկայացնում ենք Գաբրիելի մրցակիցներին: Նրանք են. Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան), Դավիդ Նավարա (Չեխիա), Լորան Ֆրեսինե (Ֆրանսիա), Զախար Եֆիմենկո (Ուկրաինա), Ուեսլի Սո (Ֆիլիպիններ), Լե Կուանգ Լյեմ (Վիետնամ), Լյուկ ՄակՇեյն (Անգլիա), Սուրյա Գանգուլի (Հնդկաստան), Լի Չաո (Չինաստան), Իոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա), Վլադիսլավ Տկաչով (Ֆրանսիա), Ֆրիսո Նայբուր, Վուտեր Սպուլման (երկուսն էլ՝ Հոլանդիա):

Ինչ վերաբերում է ուժեղագույնների պայքարին, մասնագետները հաղթողի հիմնական հավակնորդ համարում են դասական շախմատի աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին եւ Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել