Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ընթացող շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 66-րդ առաջնության երկրորդ տուրում Շուշաննա Սարգսյանը սպիտակներով պարտության մատնելով Աստղիկ Մեսլեջյանին՝ հարյուր տոկոսանոց արդյունքով ստանձնել է միանձնյա առաջատարի դերը: Մյուս պարտիաներում Սիրանուշ Անդրիասյանը հաղթել է Վարդուհի Քալաշյանին, Մարիա Գեւորգյանը՝ Արմինե Բաբայանին, հանրապետության գործող չեմպիոն Անահիտ Խառատյանը՝ Նաիրա Մովսիսյանին: Լիա Մարտիրոսյան-Նարինե Գասպարյան հակամարտությունն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:
1. Շուշաննա Սարգսյան 2,0 միավոր
2. Սիրանուշ Անդրիասյան 1,5
3. Լիա Մարտիրոսյան 1,5
4. Նարինե Գասպարյան 1,0
5. Աստղիկ Մեսլեջյան 1,0
6. Մարիա Գեւորգյան 1,0
7. Անահիտ Խառատյան 1,0
8. Արմինե Բաբայան 0,5
9. Վարդուհի Քալաշյան 0,5
10. Նաիրա Մովսիսյան 0
Երեկ կայացավ երրորդ տուրը: