Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒԳՈՒՇԸ ՉԻ ՄԵԿՆԻ ԱԴՐԲԵՋԱՆ

Հունվար 14,2011 00:00

\"\"Ադրբեջանական լրատվամիջոցները խիստ քննադատության են ենթարկել իրանցի երգչուհի Գուգուշին (Ֆաիգա Աթեշ), ով պատրաստվում է այցելել Հայաստան: «Գուգուշին հրավիրել են հյուրախաղերով հանդես գալ Ադրբեջանում, սակայն հյուրախաղերի կազմակերպիչները տեղեկացրել են, որ երգչուհին հրաժարվել է ելույթ ունենալ Ադրբեջանում, պարզաբանելով, թե այդ ընթացքում մտադիր է համերգով հանդես գալ Հայաստանում»,-տեղեկացնում է news.am-ը: Այս առնչությամբ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրել է. «Եթե անկեղծ լինենք, արժե մտածել, թե որքանով է մեզ պետք մի երգչուհու այցելությունն Ադրբեջան, ով նշանակություն չի տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմական վիճակում է գտնվում եւ մինչեւ վերջերս կատարում է ադրբեջանական երգերը հայերեն»: Նկատենք, սակայն, որ Գուգուշը կատարում է նաեւ գուսան Շահենի երգերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել