Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԴԱՆԴԱՂՈՒՄ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Հունվար 14,2011 00:00

2011թ.- ին գլոբալ տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն, ընդսմին՝ դրա աճի հիմնական լոկոմոտիվները կլինեն Հնդկաստանն ու Չինաստանը: BBC-ի մատուցմամբ, այդպիսի կանխատեսում է արել Համաշխարհային բանկը:

Կազմակերպության կանխատեսմամբ, 2011-ին համաշխարհային տնտեսությունը կաճի 3,3 տոկոսով (2010-ին այդ աճը կազմել էր 3,9 տոկոս): Զարգացող երկրների տնտեսական աճը կկազմի 6 տոկոս: ՀԲ-ի կարծիքով, զարգացման այսպիսի տեմպերը բավարար չեն համաշխարհային ճգնաժամից հատկապես մեծ չափով տուժած երկրներում գործազրկությունը հաղթահարելու համար: Միաժամանակ կազմակերպությունը զգուշացրել է, որ իրավիճակը շարունակում է մնալ «լարված եւ դժվարին»:

ՀԲ փորձագետները շեշտել են նաեւ եվրազոնայում վարկային ճգնաժամի առաջացման հնարավորության մասին, նաեւ կապիտալի արտահոսքի մասին՝ հիմնականում այն երկրներից, որտեղ դրանց տոկոսադրույքները ցածր են՝ դեպի ավելի բարձր տոկոսադրույք ունեցող երկրներ, ինչը կանդրադառնա նաեւ արժույթի փոխարժեքի վրա:

ՀԲ-ն նաեւ հայտարարել է, թե «անհանգստացած է մթերքի գների աճի առիթով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել